Տարիներ շարունակ ՆՓ & ՔՊ контора-ի հովանու տակ հոոո՜վ լռված, «նիկոլիզմ» աղանդի ոչ վաղ անցյալի երկու մոլի երկրպագու, երկու տարիքն առած, բայց այդպես էլ չմեծացած «երեսփոխան» ամենայն լրջությամբ միացել են «անվստահության գործընթաց» անվանմամբ կապիկությանը և ուզում են ՆՓ-ին իշխանազրկել:
Իսկ թե ում են ուզում իշխանության բերել՝ արդեն գիտեք: Նրան,ով ամենաուղիղ կերպով հանդիսանում է ՆՓ & ՔՊ контора-ի հիմադիր հայրերից մեկը, որն այն ժամանակ դեռևս այլ անվանում ուներ՝ «ԵԼՔ», ով կամովին հանձն առավ դառնալ պատերազմում խայտառակ պարտության ճարտարապետի՝ ազգակործան պատուհասի «հատուկ հանձնարարություններով դեպանը»:
Եթե այս ամենին գումարենք վերջին շրջանում մի չտեսնված ակտիվությամբ այս ամենը նախաձեռնած և առաջ մղող մերձՀՀԿ-ական շրջանակներին, ապա «անվստահության գործընթաց»-ի կապիկություն լինելը ամբողջական տեսքի կգա:
Այս ամենը շատ զվարճալի կլիներ, եթե չլիներ այդքան մոլորեցնող ու վտանգավոր խաբեբայություն՝ պղծության աստիճանի :
ՈՒ, видите ли, լիքը «умный» հանրային ճանաչելի դեմքեր կան, որոնք այս երկու տարիքն առած, բայց այդպես էլ չմեծացած «երեսփոխանների» առաջարկած թեկնածուին համարում են ԱՅԼՆՏՐԱՆՔ ՆՓ-ին: Իհարկե, ոչ բոլոր այդպես համարողներն են այդ կապիկության անմիջական շահառուներ, դրանց մեջ երջանկահիշատակ Վանիկ Սմբատիչի ասած «ազնիվ քյարփինջներ» ևս կան, բայց դրանից կապիկության իրական բնույթը չի փոխվում: Անձամբ ես ափսոսանք ապրեցի մի իրապես խելացի և ազնիվ լրագրող-հրապարակախոսի համար, երբ աչքովս ընկավ նրա վերոնշյալ թեկնածուին «այլընտանք» ներկայացնելու փորձ-գրառումը:
Անպատկերացնելի է Երկիրի, Պետության, Հայրենիքի՝ վերջ ի վերջո, հանդեպ այս աստիճանի ցինիկ և «խաչագողային» վերաբերմունքը:
Անպատկերացնելի է կապիկության այսպիսի կատարելագործումը:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ